| «Համշէն» Հայրենակցական Բարեգործական Հասարակական Կազմակերպութեան ամսաթերթ |
| Welcome to Dzayn Hamshenakan online |
| Խմբագիր |
Սերգեյ Գագիկի Վարդանյան Սերգեյ Գագիկի Վարդանյանը ծնվել է 1952ին Երեւանում։ Հայաստանի գրողների եւ ժուռնալիստների միությունների անդամ է։ Աշխատել է Պիոներկանչ թերթում, Պիոներ, Սովետական Արվեստ, Մշակույթ ամսագրերում, հայ ճարտարապետության թանգարան ինստիտուտում, ՀՀ ԳԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում եվայլն, իսկ 1991-2002 թթ՝ փոխնախագահ՝ ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդում։ Գրել է նոր սերնդի հայրենասիրական դաստիարակությանը նվիրված բազմաթիվ հոդվածներ, որոնց համար 1980ին արժանացել է Հայաստանի ժուռնալիստների միության մրցանակին։ Նախաձեռնել է պատանեկան բանահավաքչական շարժում, որին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի, Նախիջեւանի, Աբխազիայի եւ Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի հայկական դպրոցների աշակերտները։ Նրանց հավաքած բանահյուսական նյութերով լույս է ընծայել Հրեղէն Ցին (1981) եւ Թագավորի երազները (2003) ժողովածուները, որոնցից ընտրուած մոտ 100 հեքիաթների անգլերէն թարգմանությունը րկված հեքիաթներ վերնագրով 2007ին լույս է տեսել Երեւանում։ Հայաստանի տասներկու մայրաքաղաքների՝ Վանի, Արմավիրի, Երվանդաշատի, Արտաշատի, Տիգրանակերտի, Վաղարռշապատի, Դվինի, Բագարանի, Շիրակավանի, Կարսի, Անիի եւ Երեւանի պատմությանը նվիրված նրա Հայոց մայրաքաղաքները ուսումնասիրությունը (1985) նոր նյութերով հարստացված վերահրատարակվել է 1995՝ արժանանալով Թեքեյան մշակութային միութեան Հայկաշեն Ուզունյան մրցանակին «Հայաստանի մայրաքաղաքները» գիրքը հատվածաբար լույս է տեսել նաեւ ֆրանսերեն՝ Գրենոբլում»։ Սերգեյ Վարդանյանի մանկական պատմվածքների Արեւածաղիկը ժողովածուն 1989ին տպագրվել է Երեւանում, իսկ 1994ին արեւմտահայերենով՝ Ստամբուլում։ Հայ ժողովրդի -պատմության, մշակույթի, ազգագրության, բանահյուսության հարցեր արծարծող նրա հոդվածները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, ռուսերեն, սլովակերեն եւ այլ լեզուներով։ Խորհրդային (ներքին) սփյուռքի եւ հատկապես համշենահայության (այդ թվում 1984ին Միջին Ասիայում իր իսկ հայտնաբերած կրոնափոխ համշենցիների) մասին նրա ուսումնասիրությունները հրատարակվել են հայրենի եւ արտերկրի մամուլում, 1989ին իր կազմած Ձայն Համշենականի ժողովածուի երրորդ, ինչպէս նաեւ չորրորդ հատորներում։ Նրա հրապարակումներից հետո ներքին սփյուռքի կրթօջախների մի շարք խնդիրներ պետականորեն լուծում են ստացել եւ մեծապես նպաստել հայապահպանությանը։ 1992ից Հայաստանի Համշեն հայրենակցական՝ բարեգործական հասարակական կազմակերպության փոխնախագահն է, 2004ից Ձայն Համշենական ամսաթերթի հիմնադիր գլխավոր խմբագիրը։ |

Սերգեյ Գագիկի Վարդանյանը ծնվել է 1952ին Երեւանում։ Հայաստանի գրողների եւ ժուռնալիստների միությունների անդամ է։ Աշխատել է Պիոներկանչ թերթում, Պիոներ, Սովետական Արվեստ, Մշակույթ ամսագրերում, հայ ճարտարապետության թանգարան ինստիտուտում, ՀՀ ԳԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում եվայլն, իսկ 1991-2002 թթ՝ փոխնախագահ՝ ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդում։ Գրել է նոր սերնդի հայրենասիրական դաստիարակությանը նվիրված բազմաթիվ հոդվածներ, որոնց համար 1980ին արժանացել է Հայաստանի ժուռնալիստների միության մրցանակին։ Նախաձեռնել է պատանեկան բանահավաքչական շարժում, որին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի, Նախիջեւանի, Աբխազիայի եւ Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի հայկական դպրոցների աշակերտները։ Նրանց հավաքած բանահյուսական նյութերով լույս է ընծայել Հրեղէն Ցին (1981) եւ Թագավորի երազները (2003) ժողովածուները, որոնցից ընտրուած մոտ 100 հեքիաթների անգլերէն թարգմանությունը րկված հեքիաթներ վերնագրով 2007ին լույս է տեսել Երեւանում։ Հայաստանի տասներկու մայրաքաղաքների՝ Վանի, Արմավիրի, Երվանդաշատի, Արտաշատի, Տիգրանակերտի, Վաղարռշապատի, Դվինի, Բագարանի, Շիրակավանի, Կարսի, Անիի եւ Երեւանի պատմությանը նվիրված նրա Հայոց մայրաքաղաքները ուսումնասիրությունը (1985) նոր նյութերով հարստացված վերահրատարակվել է 1995՝ արժանանալով Թեքեյան մշակութային միութեան Հայկաշեն Ուզունյան մրցանակին «Հայաստանի մայրաքաղաքները» գիրքը հատվածաբար լույս է տեսել նաեւ ֆրանսերեն՝ Գրենոբլում»։